Ստանդարտ հավելվածային paywall-ներից դուրս և Իրավիճակային մարքեթինգ և լրախցկում
📅 Date
2026-03-28
🕐 Time
12:00
📍 Venue
Woods center / Արդի ակադեմիա
Պատմություններ այն մասին, թե ինչպես փոքր, բայց խելացի և ստեղծարար մարքեթինգային գաղափարները կարող են զգալիորեն փոխել բիզնեսի արդյունքները։
Սա տեսական դասախոսություն չէ, այլ իրական փորձերի և օրինակների քննարկում՝ այն մասին, թե ինչն է այսօր աշխատում թվային մարքեթինգում։
Օգտատերերի վարքագծի և շուկայական մրցակցության պայմաններում փոքր սխալ կամ ուշացում կարող է հանգեցնել եկամուտների կորստի, իսկ ճիշտ, ժամանակին կիրառված ստեղծարար քայլերը՝ անմիջականորեն բարձրացնել բրենդի տեսանելիությունը և վաճառքները։
Միացեք միջոցառմանը և քննարկենք, թե ինչպես փոքր, բայց խելացի գաղափարները կարող են ստեղծել մեծ ազդեցություն բիզնեսի համար։
*Ում համար է*
Մարքեթինգի մասնագետներ, մարքեթինգով հետաքրքրվողներ, ուսանողներ, սկսնակ ու փորձառու մասնագետներ
Ընկերության հիմնադիրներ, ղեկավարներ,
SMM և բովանդակություն ստեղծողներ
Growth, product marketing-ով հետաքրքրվողներ
Ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հասկանալ՝ ինչպես փոքր, ստեղծարար գաղափարները կարող են մեծ արդյունք տալ։
*Օրակարգ*
12:00 - 12:30 | Շրջայց Վուդս կենտրոնում
12:30 - 13:15 | Ստանդարտ հավելվածային paywall-ներից դուրս (case study)
Ինչպես 10 վայրկյանանոց meme անիմացիան փոխեց այն ձևը, որով կրիպտո հավելվածը վաճառում է պրեմիում բաժանորդագրությունները։ Այս case study-ն ներկայացնում է ռազմավարությունը, արդյունքները և այն, թե ինչու դա աշխատեց։
13:15 - 14:15 | Իրավիճակային մարքեթինգ և լրախցկում (Newsjacking)
Իրավիճակային մարքեթինգի և լրախցկման իրական case study-ներ ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ շուկաներում։ Նյութը հարուստ է գործնական օրինակներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես այս մեթոդները կարող են ուղղակիորեն ազդել եկամուտների վրա։
Մանրամասներ
Մարտի 28
12:00 - 14:15
Վուդս կենտրոն
Մուտքն ազատ է, մասնակցությունը պարտադիր գրանցումով
Խոսնակ՝
*Տիգրան Մկրտչյան, Թվային մարքեթինգի ղեկավար @CoinStats*
Աճի մարքեթինգի մասնագետ՝ կրիպտո նախագծերի և թվային հավելվածների ոլորտում փորձառությամբ։ Փորձ ունի ինչպես product-led, այնպես էլ marketing-led ռազմավարությունների մեջ։ Ելույթ է ունեցել MAU Vegas, Business of Apps Berlin, և App Promotion Summit London միջոցառումներում։ Նրա case study-ները հրապարակվել են Business of Apps, RevenueCat, և
Retention.Blog
հարթակներում։
CoinStats-ում Տիգրանը զրոյից ձևավորել է մարքեթինգային թիմը և հասցրել այն մինչև 8 անդամի։ Թիմը ապահովել է եկամուտների 5 անգամ աճ, վեբ կայքի օրգանական տրաֆիկի 19 անգամ աճ և հավելվածի օգտատերերի օրական պահման մակարդակի 10 տոկոսային աճ։ Նրանք գործարկել են 40-ից ավելի ավտոմատացված lifecycle արշավներ տարբեր ալիքներով, KOL-ների հետ համագործակցությամբ հասել են 250% ROI-ի LTV/CAC հարաբերակցությամբ 5.8 և KOL տեսանյութերի միջոցով YouTube-ում ապահովել են ավելի քան 8 միլիոն դիտում։ Twitter-ի հետևորդների թիվը աճել է 6 անգամ։ Թիմը նաև ապահովել է հրապարակումներ ավելի քան 20 կրիպտո մեդիա հարթակներում և ձևավորել համագործակցություններ OKX, CoinGecko, Bitget և այլ ընկերությունների հետ։ Ավելի վաղ Տիգրանը հիմնել և ղեկավարել է թվային մարքեթինգի թիմը Ucom-ում, որը Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերություններից է։ Նա թիմը ձևավորել է զրոյից և հասցրել մինչև 5 անդամի։
Կազմակերպիչ՝ Արդի Ակադեմիա