ՆՈՐԴԻԿ ՕՐԵՐ 2026

ՆՈՐԴԻԿ ՕՐԵՐ 2026

📅 Date 2026-06-12
🕐 Time 11:00
📍 Venue Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Other ՆՈՐԴԻԿ ՕՐԵՐ 2026 Main Schedule 12 June Friday, 11:00 The Gabriel Sundukyan State Academic Theatre ՆՈՐԴԻԿ ՕՐԵՐ 2026 Երկու օր շարունակ՝ Նորդիկ օրեր փառատոնի շրջանակում, Հայաստանում կթևածի նորդիկ երկրների՝ Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, և Ֆինլանդիայի ոգին՝ մշակույթի, կայունության, փորձագիտական քննարկումների, գրականության, կինոյի, նորարարության և համայնքային փորձի ներկայացման միջոցով: Նորդիկ օրերը կմիավորեն գաղափարները, ստեղծարարությունը և մարդկանց՝ ուսումնասիրելու, թե մշակույթն ու համագործակցությունն ինչպես կարող են ձևավորել ավելի կայուն, անվտանգ, ներառական և առաջադեմ հասարակություններ: Պանելային քննարկումների, ցուցահանդեսների, ֆիլմերի, երաժշտության, գրքերի, սեմինարների և ընտանեկան միջոցառումների միջոցով դուք կբացահայտեք նորդիկ երկրների մոտեցումները բարեկեցության, կայունության, անվտանգության, հավասարության, կրթության, ստեղծարարության և առօրյա կյանքի նկատմամբ՝ միաժամանակ նոր կապեր հաստատելով Հայաստանի և նորդիկ երկրների միջև: Միացեք մեզ՝ նորդիկ փորձառությունների համար Երևանի սրտում: ՈՒՐԲԱԹ, 12 ՀՈՒՆԻՍԻ | Կանաչ և կայուն ծրագիր ━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━ ՕՐ 1. Բացահայտե՛ք «Հյուսիսի հետքերը» և «Նորդիկ կայունություն», «Մնայուն նորաձևություն» ցուցադրությունները և վայելե՛ք նորդիկ ոճի «Ֆիկա անկյունը»՝ ավանդական թխվածքներով։ 11:30 | Բացման մամուլի ասուլիս նորդիկ երկրների դեսպանների մասնակցությամբ 12:30–13:30 | Պանելային քննարկում. «Նորդիկ լուծումներ խելացի քաղաքների համար COP17-ին ընդառաջ» Նորդիկ երկրների և Հայաստանի փորձագետները քննարկում են կայուն և խելացի քաղաքաշինությունը, կանաչ նորարարությունը և մարդակենտրոն զարգացումները։ 13:45–14:45 | Պանելային քննարկում. «Մնայուն նորաձեվություն․ նորարարական եվ շրջանաձև լուծումներ նորձևության և տեքստիլի ոլորտում Հայաստանում, Շվեդիայում և այլուր» Քննարկում շրջանաձև նորաձևության, տեքստիլի նորարարության և կայուն արտադրական փորձի մասին Հայաստանում, Շվեդիայում և այլուր։ 15:00–16:00 | Պանելային քննարկում. «Համապարփակ անվտանգություն՝ համատեղ դիմակայունության կառուցում» Քննարկման առանցքում է հասարակության դիմադրողականությունը, տարածաշրջանային անվտանգությունը, համագործակցությունը և ապագա մարտահրավերները՝ նորդիկ և հայկական տեսանկյուններից։ 16:30–17:30 | Պանելային քննարկում. «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ․ կանանց համար արդարադատության հասանելիության խթանումը հայաստանում» Քննարկում, որի առանցքում Հայաստանում կանանց համար արդարադատության հասանելիության բարելավումն է և ներառական համակարգերի ու քաղաքական երկխոսության կարևորությունը։ Երեկոյան ֆիլմերի ծրագիր՝ 19:00–20:30 | Ֆիլմի ցուցադրություն՝ «Բաժանմունք N6» (Ֆինլանդիա) 21:00–22:30 | Ֆիլմի ցուցադրություն՝ «Պարային ակումբ» (Շվեդիա) 16+ ՇԱԲԱԹ, 13 ՀՈՒՆԻՍԻ | ԸՆՏԱՆԵԿԱՆ և ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՕՐ ━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━━ ՕՐ 2. Բաց և ուրախ համայնքային տոնակատարությունն սպասում է ձեզ։ Այն նախատեսված է ընտանիքների, երիտասարդների, գրքասերների, երեխաների, ուսանողների և բոլոր տարիքի հետաքրքրասեր մարդկանց համար։ 12:00–13:00 | 12:00–13:00 | «Բոլորը» գրքի քննարկում և ստորագրում հեղինակ Քրիստին Ռուհշիֆթեի հետ «Զանգակ» գրատանը (Նորվեգիա) Նշվում է հայտնի նորվեգացի նկարազարդող և հեղինակ Քրիստին Ռոսկիֆտեի «Բոլորը կարևոր են» գրքի հայերեն թարգմանությունը և հրատարակությունը։ Վերջում հեղինակը կստորագրի գրքերը։ 13:00–14:00 | Երիտասարդական երկխոսություն նորդիկ դեսպանների մասնակցությամբ Հայ երիտասարդների և նորդիկ դեսպանների միջև ինտերակտիվ հանդիպում, որի ժամանակ քննարկման մասնակիցները 15 րոպեն մեկ փոխվում են՝ ստեղծելով ակտիվ և բաց զրույցներ։ 14:30–15:30 | Պանելային քննարկում «Հյուսիսային հեքիաթներ` հայկական արձագանքներ․ մանկական և երիտասարդական գրականությունը» Քննարկում նորդիկ մանկական գրականության, պատմույթի ավանդույթի և կարդալու մշակույթի շուրջ՝ կարևորելով գրականության դերը երիտասարդ սերնդի համար ։ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ (14:30–18:30) «Հյուսիսի հետքերը», «Նորդիկ կայունություն» և «Մնայուն նորաձևություն» ցուցադրությունները հասանելի են ողջ օրվա ընթացքում։ Փառատոնի բացօթյա հատվածն առաջարկում է՝ • Ստեղծագործական աշխատարան երեխաների համար • Գրքի ընթերցանություն • LEGO-ի կ
× ՆՈՐԴԻԿ ՕՐԵՐ 2026