Եղեգիս Ֆեստ / Yeghegis Fest

Եղեգիս Ֆեստ / Yeghegis Fest

📅 Date 2026-07-25
🕐 Time 17:00
📍 Venue Վայոց Ձոր
«Եղեգիս Ֆեստ». բնության, մեղրի, երաժշտության և կայուն համակեցության փառատոն Ամսաթիվ՝ հուլիսի 25 Վայր՝ Վայոց ձոր, Եղեգիս համայնք, Հորս բնակավայր Մուտքը՝ ազատ «Եղեգիս Ֆեստ»-ը բացառիկ հարթակ է, որի առանցքում Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանումն է և մարդ-վայրի բնություն անվտանգ ու ներդաշնակ համակեցության մոդելի հանրայնացումը։ Վայոց ձորի այս հատվածն աչքի է ընկնում իր ուրույն, վայրի էկոհամակարգով, որտեղ կողք կողքի ապրում են Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերը, գորշ արջերը և կովկասյան հովազը։ Փառատոնը մեկտեղում է բնության ինքնատիպությունը, տեղական էկո-բարիքներն ու որակյալ կենդանի երաժշտությունը՝ բաց երկնքի տակ։ Ողջ օրվա ընթացքում այցելուների համար բաց կլինի Eco-Market Zone-ը, որտեղ կարող եք ձեռք բերել տեղական կայուն արտադրության էկո-բարիքներ և լեռնային մեղր, ինչպես նաև կգործի հարմարավետ Food Court & picnic zone՝ բացօթյա հանգստի համար։ Օրվա հիշողություններն անմահացնելու համար տարածքում կգործեն յուրօրինակ ֆոտո-գոտիներ։ Հնարավորություն կունենաք մասնակցելու կարճ զբոսանքների և հատուկ էկո-ճանաչողական տուրերի դեպի տարածաշրջանի պատմամշակութային վայրեր՝ Սմբատաբերդ, Հրեաների գերեզմանատուն, Եղեգիս բնակավայր, ինչպես նաև կազմակերպվելու են այցելություններ տեղի գյուղատնտեսական տնտեսություններ։ Ծրագրում ներառված են ինտերակտիվ խաղեր, ստեղծագործական աշխատարաններ, արվեստի նմուշների ցուցադրություն և փառատոնային տարբեր մրցույթների ամփոփում։ Փոքրիկ հյուրերի համար պատրաստված են հատուկ մանկական հետաքրքիր խաղեր և բնապահպանական ուսուցողական մուլտֆիլմերի դիտումներ։ Փառատոնի երաժշտական հարուստ ծրագիրն ապահովելու են. - Սաֆարյան համերգային ծրագիրը (17:00) - ⁠Գլխավոր բեմական ծրագիրը՝ լեգենդար «Լավ Էլի» բենդի մեծ համերգով (18:00) Փակման փուլ. Շնորհակալագրերի տրամադրում, ամփոփիչ խոսք և էներգիկ DJ set՝ հանգստի գոտում երեկոն հիասքանչ ավարտելու համար։ Այս իրադարձությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ՝ Darwin Initiative-ի միջոցով, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև Bears in Mind հիմնադրամի ֆինանսավորմամբ։ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովին (COP17) ընդառաջ, որը հյուրընկալելու է Հայաստանը, «Եղեգիս Ֆեստ»-ը հանդես է գալիս որպես պատրաստի, կենդանի մոդել՝ ցույց տալով, թե ինչպես ճիշտ տեխնոլոգիաների (արևային էլեկտրական հովիվներ, մոնիտորինգ) և համայնքային ներգրավվածության շնորհիվ կարելի է լուծել էկոլոգիական լրջագույն մարտահրավերները։ Արի՛ Եղեգիս, լսի՛ր բնության զարկերակը, վայելի՛ր կենդանի հնչողությունն ու դարձի՛ր կայուն ապագայի մի մասնիկը։
× Եղեգիս Ֆեստ / Yeghegis Fest