Մանսուրյանի երաժշտության երեկո

Մանսուրյանի երաժշտության երեկո

📅 Date 2026-09-03
🕐 Time 20:00
📍 Venue Արդեան Արվեստի Կենտրոն
Մշակութային երեկո Արդեանում Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության Սեպտեմբերի 3-ին, ժամը 20:00-ին, Արդեանում՝ Աբովյան 1/1 հասցեում, տեղի կունենա «Մանսուրյանի երաժշտության երեկո» խորագիրը կրող աննախադեպ համերգային երեկոն։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Վարդուհի Թորոյանը (սոպրանո) և Արթուր Ավանեսովը (դաշնամուր)՝ ներկայացնելով Տիգրան Մանսուրյանի հրաշալի ստեղծագործությունները։ Ծրագրում՝ Երկու երգ՝ Վ. Տերյանի բանաստեղծություններով «Օրորոցային իշխանին»՝ Ա. Վոլկոնսկու հիշատակին «Մայրամուտի երգեր» «Օրորոցային»՝ Ա. Զոհրաբյանի հիշատակին «Զուգահեռ երգեր» Սիրով հրավիրում ենք վայելելու Տիգրան Մանսուրյանի երաժշտության նրբությունն ու խորությունը՝ Արդեանի արվեստի միջավայրում։ ✨ Տեղերը սահմանափակ են, ուստի անհրաժեշտ է նախնական ամրագրում՝ զանգահարելով Արդեան։ Մուտքն ազատ է, հանգանակությունը՝ ցանկալի։ Ardēan | Աբովյան 1/1 Սեպտեմբերի 3 | 20:00 Կազմակերպիչ՝ Արդեան
× Մանսուրյանի երաժշտության երեկո