Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble / Посвящение Хансу Циммеру. Mystery Ensemble
📅 Date
2026-10-24
🕐 Time
17:00
📍 Venue
Հայաստանի պետական ֆիլհարմոնիա
💰 Price
7000 AMD
Concert
Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble / Посвящение Хансу Циммеру. Mystery Ensemble
Order tickets
Red Events
Main
Schedule
24
October
Saturday,
17:00
The State Philharmonia of Armenia
Order tickets
AM // Նվիրվում է Հանս Ցիմերին։ Mystery Ensemble
Կարևո՛ր է․ Հանս Ցիմերը համերգին չի մասնակցում։
Հոկտեմերի 24-ին, ժամը 17։00 և19.00-ին Երևանի սրտում գտնվող «Առնո Բաբաջանյան» հռչակավոր համերգասրահում տեղի կունենա յուրահատուկ համերգ։ Համերգի ծրագրում կհնչի աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի երաժշտությունը Mystery Ensemble ժամանակակից նվագախմբի նրբաճաշակ կատարմամբ։ Հաճույքն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է։
Ցիմերը Ջեյմս Բոնդի մասին կինոնկարների, «Interstellar» , «Inception», «Dune», «Gladiator», «Pirates of the Caribbean» և հարյուրավոր այլ կինոհիթերի երաժշտական թեմաների հեղինակ է։
Հանս Ցիմերը 21-րդ դարի ամենահայտնի, ազդեցիկ և կոմերցիոն առումով հաջողակ կինոկոմպոզիտորներից է։ Մարդ, ով հսկայական ազդեցություն է ունեցել հոլիվուդյան կինոյի և ընդհանրապես փոփ մշակույթի նորագույն պատմության վրա։ Նա ծնվել է Գերմանիայում հրեական ընտանիքում, սակայն մանուկ հասակից տեղափոխվել է Լոնդոն։ Փոքր հասակում կորցնելով հորը և սգալով այս կորուստը՝ Հանսը սփոփանք գտավ երաժշտության մեջ։
Հոլիվուդում Հանս Ցիմերին անվանում են «գերմանական մեքենա»: Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա երբեք չի դադարել աշխատել և չի իջեցրել որակի նշաձողը։ Խելահեղ, լարված սիմֆոնիկ պարտիաների և էլեկտրոնիկայի վարպետ Ցիմերը հատկապես հայտնի դարձավ ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի հետ համագործակցության շնորհիվ։ Հանսը երաժշտություն է գրել ռեժիսորի գրեթե բոլոր ֆիլմերի համար։
Ծրագրում ընդգրկված են հատընտիր ստեղծագործություններ «Gladiator», «Inception», «Interstellar», «Pirates of the Caribbean» և շատ այլ ֆիլմերից։
Նվագախմբի կատարած երաժշտության հմայքը՝ համադրված դահլիճի կամերային մթնոլորտի հետ երեկոն կդարձնեն անմոռանալի։ Շտապե՛ք ձեռք բերել հոկտեմբեր ամսվա ամենագեղեցիկ, կախարդական, խաղաղավետ համերգի տոմսերը։
Համերգի կազմակերպիչն է RED EVENTS & Distribution ltd ստեղծագործական գործակալությունը, որը բացառիկ մշակութային միջոցառումներ է անցկացնում հինավուրց առանձնատներում, տանիքներում, ծաղիկների ջերմոցներում և այլ ամենամթնոլորտային վայրերում Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Կազմակերպվում են նաև համերգաշարեր մոմերի լույսի ներքո և մուլտիմեդիոն համերգներ, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ ընկղմվել տեսարվեստի և ձայնի աշխարհ: Պաշտոնական կայք՝
www.redevents.am:
Համերգի սկիզբը՝ 17։00, 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 7000-11300 դրամ։
Հասցե՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, Խ․ Աբովյան, 2, ք․ Երևան, Հայաստան։
ԿԱՏԱՐՈՂ
Mystery Ensemble
Mystery Ensemble-ը եզակի համույթ է, որը կատարում է ամենաարդիական երաժշտություն: Խմբին ինքնատիպություն են հաղորդում ակուստիկ լարային գործիքների կենդանի ձայնը, յուրահատուկ մշակումները, ստեղնաշարային գործիքների վիրտուոզ տիրապետումն ու տպավորիչ պերկուսիան, ինչպես նաև իրենց աշխատանքով տարված երիտասարդ կատարողների արտիստիզմն ու կիրքը: Նվագախումբը կախարդական տրամադրություն է ստեղծում Հայաստանի ամենամթնոլորտային դահլիճներում։
Համերգի ծրագիր
● He’s a pirate
● Now we are free
● This land
● Mermaids
● Interstellar
● Madagascar
● Time
● Circle of life
● I see dead people in boats
● The battle
● Jack sparrow
● Chevaliers
● Can you feel the love tonight
● Davy Jones
● The medallion calls
*Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ
RU // Посвящение Хансу Циммеру. Mystery Ensemble
Важно! Ханс Циммер не участвует в концерте.
Уникальный концерт состоится 24 октября в 17։00,19:00 в престижном концертном зале «Арно Бабаджанян» в самом сердце Еревана. В программе вечера музыка всемирно известного композитора Ханса Циммера в максимально красочном исполнении современного оркестра Mystery Ensemble. Восторг для всей семьи гарантирован.
Циммер — автор саундтреков к фильмам о Джеймсе Бонде, «Интерстеллар», «Начало», «Дюна», «Гладиатор», «Пираты Карибского моря» и сотням кинохитов.
Ханс Циммер — один из самых известных, влиятельных и коммер