Մշակութային երեկո Արդեանում

Մշակութային երեկո Արդեանում

📅 Date 2026-03-05
🕐 Time 20:00
📍 Venue Արդեան Արվեստի Կենտրոն
Մշակութային երեկո Արդեանում (Ազատ մուտք) Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության Չլսված երգեր․ ազգային և ոչ միայն Տիեզերք Լուսինե Մլքե-Գալստյան - վոկալ, ֆլեյտա, ուկուլելե Էլիզա Բաղդիյան - վոկալ, կիթառ Շուշան Թամանյան - վոկալ, բաս կիթառ Մարտի 5-ին, ժամը 20․00-ին Արդեանը իր հերթական մշակութային երեկոյի ընթացքում՝ Խաչմերուկ կերպարվեստի և երաժշտության խորագիրը կրող համերգաշարի շրջանակում կհյուրընկալի Տիեզերք խմբին՝ «Չլսված երգեր․ ազգային և ոչ միայն» համերգով։ Տիեզերքը խումբ է, որ չունի երաժշտական սահմաններ: 2015 թ.-ից ստեղծելով և կիսելով իրենց յուրահատուկ երաժշտությունը՝ նրանք մշակել են ավելի քան 50 հայկական ազգային երգեր, թողարկել են երկու ալբոմ իրենց հեղինականային երաժշտությամբ, ինչպես նաև ստեղծում եւ կատարում են երաժշտություն «ՄԻՀՐ» թատրոնի ժամանակակից պարային ներկայացումների և ժամանակակից պարային ֆիլմերի համար։ Նրանց հնչյուններն ու երգերը հնչել եւ հնչում են ամբողջ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում (Արցախ), Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Վրաստանում, ինչը խոսում է նրանց երաժշտության անսահմանության մասին: Տեղերը խիստ սահմանափակ են, խնդրում ենք ամրագրել ձեր ներկայությունը նախօրոք զանգահարելով: Մուտքն ազատ է, հանգանակությունը ՝ ցանկալի։ Կազմակերպիչ՝ Արդեան
× Մշակութային երեկո Արդեանում