...իսկ  դրսում ձյո՜ւն է գալիս

...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս

📅 Date 2026-03-07
🕐 Time 19:30
📍 Venue Համազգային Պետական Թատրոն
💰 Price 2000 AMD
Theater ...իսկ դրսում ձյո՜ւն է գալիս Order tickets Դերերում՝ Արման Նավասարդյան , Ստեփան Ղամբարյան , Վարշամ Գեւորգյան Main 7 March Saturday, 19:30 Hamazgayin State Theater named after Sos Sargsyan Order tickets Վինչենցո Սալեմմեն իտալացի հանրահայտ դրամատուրգ, գրող, սցենարիստ , դերասան և ռեժիսոր է: Ծնվել է 1957 թվականին, Նեապոլից ոչ հեռու գտնվող Բակոլի քաղաքում: Դերասանական կարիերան սկսել է դեռ ուսանողական տարիներին: Իր առաջին դերերը խաղացել է 1976 թվականին Նեապոլում՝ Տատո Ռուսսոյի թատրոնում: 1977-ին տեղափոխվել է Հռոմ և դարձել հռչակավոր Էդուարդո Դե Ֆիլիպպոյի թատրոնի դերասան: Էդուարդոյի մահից հետո (1984 թ.) իր թատերական գործունեությունը շարունակել է Մեծ վարպետի որդու՝ Լուկա Դե Ֆիլիպպոյի հետ՝ մինչև 1992 թվականը: Որպես դրամատուրգ՝ գրական գործունեությունն սկսել է 1989 թվականին: Վինչենցո Սալեմմեին համաժողովրդական հռչակ են բերել իր «Ֆելիչե Չիի տարօրինակ դեպքը», «Ճնճղուկներ թե չղջիկներ», «... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս», ««Բելլավիստա» հրուշակեղենի խանութը» և այլ պիեսներ: «... իսկ դրսում ձյո՜ւն է գալիս» Մոր մահվան կապակցությամբ Էնցո Ռիգին վերադառնում է Նեապոլ՝ իր երկու եղբայրների՝ Ստեֆանոյի և Չիկոյի մոտ: Մայրը կտակ էր թողել և պայման դրել, որ երեք եղբայրները ժառանգությունն ամբողջությամբ կստանան միայն միասին ապրելու դեպքում: Սակայն հանգուցյալ մայրիկը հաշվի չէր առել իր զավակների տարբեր խառնվածքները: Էնցոն զբոսաշրջային նավերի վրա նվագող միջակ երաժիշտ է՝ խաղամոլ ու անպատասխանատու. Ստեֆանոն արժութային շուկայի գործակալ է՝ միշտ ընկճված, անձնական կյանքում էլ՝ անհաջողակ... հենց նա էր վերջին տարիներին խնամում և՛ անկողնային հիվանդ մայրիկին, և՛ Չիկոյին, որն իր սեփական՝ խաղերի իրականության մեջ է ապրում, և մշտական խնամքի կարիք ունի: Ինչևէ, մայրիկի կամքը պետք է կատարվի, ու սկսվում է երեք եղբայրների՝ կասկածելի հեռանկար ունեցող, հարկադրական համատեղ կյանքը... Բեմադրությունը` Դավիթ Հակոբյանի Բեմանկարչությունը` Դավիթ Մինասյանի Երաժշտական ձևավորումը` Արմեն Շահինյանի և Սամ Սարյանի Զգեստների նկարչությունը` Թամարա Բարոյանի Թարգմանիչ՝ Վահե Գևորգյան Տոմսերի արժեքը՝ 2000-6000դրամ։ Կազմակերպիչ՝ Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն ՊՈԱԿ × Free delivery in Yerevan. By clicking "Continue," you confirm that you have read and agreed to the User Agreement. For any questions, please call +374 60 276 000. × By clicking "Continue," you confirm that you have read and agreed to the User Agreement. For any questions, please call +374 60 276 000. Order Gift Card Sections All Cinema Horror Kids movies Comedy RFF RFF Gyumri ReAnimania Concert Pop Rock Jazz Classical Dance Folk Theater Puppetry Comedy Stand-up Drama Tragicomedy Farce Tragedy Improvisation Tale Solo performance Music Musical Melodrama For kids Poetry Shakespeare & Co. Theater Festival Opera & Ballet Opera Ballet Operetta Clubs & pubs Clubs Pub Party Other Exhibitions Sport Circus IT ArmART InDrive Գյումրու միջազգային թատերական փառատոն Transportation New Year Events Women's month School holidays Season of Love Saturday, March 7, 2026 Sunday, March 8, 2026 Monday, March 9, 2026 Tuesday, March 10, 2026 Wednesday, March 11, 2026 Calendar Show Add Event Contact Us Subscribe for updates Theater Փերփերի շոու ներկայացում Circus Շոու Էթերնիա Tragicomedy Ֆարս Մաժոր Blitz Comedy Սուպեր Գրիգ Stand-up Մի բան էն չի tomsarkgh.am
× ...իսկ  դրսում ձյո՜ւն է գալիս