Մեծամոր։ Ոսկի․ Արվեստ և առեղծված ժամանակավոր ցուցադրություն

Մեծամոր։ Ոսկի․ Արվեստ և առեղծված ժամանակավոր ցուցադրություն

📅 Ամսաթիվ 2026-03-28
🕐 Ժամ 10:00
📍 Վայր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
💰 Գին 3000 դր.
Գրականության և արվեստի թանգարանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը համատեղ ներկայացնում են ՄԵԾԱՄՈՐ։ ՈՍԿԻ․ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԱՌԵՂԾՎԱԾ ժամանակավոր ցուցադրությունը։ Կցուցադրվեն Հայկական լեռնաշխարհի ամենահին ոսկե զարդը, ոսկե (և ոչ միայն) պերճանքի առարկաները, որոնք ունեն ավելի քան 5000 տարվա պատմություն։ Ցուցադրությունը նոր լույսի ներքո կբացահայտի Մեծամոր հնավայրից 1960-2020-ական թթ, պեղումների ընթացքում հայտնաբերված հնագիտական եզակի առարկաների ընտրանին՝ շեշտադրելով դրանց եզակիությունն ու գեղարվեստական արժեքները։ Ցուցադրության նյութերը վերաբերում են մ․թ․ա IV հազարամյակից մինչև մ․թ․ա․ III դարին։ Ցուցադրությունը գործելու է մարտի 27-ից ապրիլի 25-ը։ Մուտքավճար՝ 3000 դրամ Կազմակերպիչ՝ Գրականության և արվեստի թանգարան
× Մեծամոր։ Ոսկի․ Արվեստ և առեղծված ժամանակավոր ցուցադրություն