Պետական Սիրավեպ

Պետական Սիրավեպ

📅 Ամսաթիվ 2026-04-19
🕐 Ժամ 19:30
📍 Վայր Թատրոն «Կայարան»
💰 Գին 2000 դր.
ՊՐԵՄԻԵՐԱ Քաղաքական գործիչը որոշում է գաղտնի հանդիպում կազմակերպել երիտասարդ կնոջ հետ՝ քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում։ Բայց ռոմանտիկ երեկոն անսպասելիորեն վերածվում է խելահեղ իրավիճակների շղթայի, երբ սենյակում հայտնաբերվում է մի «անհարմար» անակնկալ։ Սկսվում է խառնաշփոթ, որտեղ ամեն վայրկյան ավելանում են նոր մարդիկ՝ քարտուղարներ, ամուսիններ, հյուրանոցի աշխատակիցներ և պատահական հյուրեր։ Սուտը փորձում է փրկել իրավիճակը, բայց յուրաքանչյուր նոր սուտ միայն ավելի է բարդացնում պատմությունը։ «Պետական սիրավեպ» — բուռն, արագ և պայթունավտանգ կատակերգություն սիրո, քաղաքականության և մարդկային անհարմար իրավիճակների մասին, որտեղ ամեն ինչ կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Տոմսերի արժեքը՝ 2,000 - 6,000 դրամ; Կազմակերպիչ՝ Թատրոն Կայարան Հասցե՝ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ 80/ 1 «Սասունցի Դավթի» արձանի ՝ կայարանի հարևանությամբ։
× Պետական Սիրավեպ