Ֆրիլանսինգի գաղտնիքները

Ֆրիլանսինգի գաղտնիքները

📅 Ամսաթիվ 2026-04-21
🕐 Ժամ 19:00
📍 Վայր AITC (Ալեք Մանուկյան 1)
💰 Գին 7000 դր.
Ֆրիլանսինգի գաղտնիքները Ազատությունը սկսվում է այնտեղ, երբ աշխատանքդ այլևս կախված չէ տեղից։ Եթե ուզում ես ունենալ ազատ գրաֆիկ, անկախություն և եկամուտ առանց գրասենյակային սահմանափակումների, ապա այս հանդիպումը քեզ համար է։ Խոսելու ենք իրական գործիքների, իրական հարթակների և գումար աշխատելու մեխանիզմների մասին։ Սեմինարի ընթացքում կքննարկվեն՝ - Ի՞նչ է ֆրիլանսինգը՝ ինչպես սկսել ֆրիլանս աշխատանքը: - Որտեղի՞ց սկսել՝ Upwork, Fiverr, թե՞ հայկական շուկա: - «Ի՞նչ կարող եմ անել ես»: Հմտությունների գույքագրում: - Ինչպե՞ս ստեղծել պորտֆոլիո, եթե սկսնակ եք: - Ինչպե՞ս խուսափել խաբեբաներից (scams): - Ժամանակի կառավարում և գործիքներ՝ արդյունավետ աշխատանքի համար: - Գրագետ հաղորդակցություն՝ ինչպես կառուցել երկարաժամկետ համագործակցություններ: - Աշխատավարձը և իրավական կողմը: Սեմինարը կվարի Հայկուհի Ոսկանյանը՝ SEO և SMM ոլորտների փորձագետ, ով թվային մարքեթինգում ունի ավելի քան 9 տարվա փորձառություն։ Նա համագործակցել է Բելգիայի առաջատար ֆրիլանս հարթակներից մեկի հետ և համահեղինակել է օգտակար ուղեցույց ֆրիլանսերների համար։ Հայկուհին ընդգրկված է Բելգիայի ֆրիլանս 48 լավագույն թրեյներների ցանկում՝ հաստատելով իր պրոֆեսիոնալիզմը և ազդեցությունը ոլորտում։ Սեմինարի տևողությունը՝ 1.5 ժամ Օրը՝ ապրիլի 2 Տարիքը՝ 16+ Տոմսերի արժեքը՝ 7000 դրամ Կազմակերպիչ՝ AITC
× Ֆրիլանսինգի գաղտնիքները