Գարնանային ամենագեղեցիկ կիրակին՝ Reve Studio-ում

Գարնանային ամենագեղեցիկ կիրակին՝ Reve Studio-ում

📅 Ամսաթիվ 2026-05-24
🕐 Ժամ 14:00
📍 Վայր Reve Studio
💰 Գին 10000 դր.
Պատկերացրեք՝ ջերմ մթնոլորտ, թարմ ծաղիկների բուրմունք, հաճելի հյուրասիրություն ու ստեղծագործելու լիակատար ազատություն։ Մայիսի 24-ին, ժամը 14:00-ին հանդիպում ենք, որպեսզի միասին ստեղծենք այս սեզոնի ամենանուրբ ու թրենդային աքսեսուարը՝ Ձեր սեփական Flowers Bag-ը։ Մենք արդեն հոգացել ենք բոլոր դետալների մասին՝ •Նախապես մտածված ու ձևված դետալներ՝ հեշտ ու հաճելի կարի ընթացքի համար •Թարմ և էսթետիկ ծաղիկներ Voskanyan Flowers-ից • Համեղ հյուրասիրություն ու ոգեշնչող միջավայր Ձեզնից միայն պահանջվում է բարձր տրամադրություն և ստեղծագործելու ցանկություն։ Մայիսի 24, ժամը 14:00 Reve Studio • Մասնակցության արժեքը 10,000 դրամ (ներառում է բոլոր նյութերը, ծաղիկներն ու հյուրասիրությունը)։ Տեղերը սահմանափակ են։ Կազմակերպիչ՝ Phappy moments
× Գարնանային ամենագեղեցիկ կիրակին՝ Reve Studio-ում