Վիշապների պահապանները

Վիշապների պահապանները

📅 Ամսաթիվ 2026-05-27
🕐 Ժամ 12:00
📍 Վայր Կինոմոսկվա
Մեր մշակույթի ամենախորհրդավոր կերպարներն ու վիշապաքարերի գաղտնիքները կենդանանում են Սիրով հրավիրում ենք ձեզ «Վիշապների պահապանները» նախագծի մեկնարկային հանդիպմանը, որտեղ միասին կբացահայտենք հայկական առասպելաբանության նոր շերտերը։ Ի՞նչ է սպասվում օրակարգում. «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի հանդիսավոր պրեմիերա Ինտերակտիվ զրույց վիշապաքարերի մասին. բացահայտելու ենք մեր հնագույն ժառանգությունը Կրթական գրքույկի և նոր երգի շնորհանդես Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի և «Օնօֆֆ» ստուդիայի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։ Վայրը՝ Կինոմոսկվա Օրը՝ մայիսի 27 Ժամը՝ 12:00 Մուտքն ազատ է, սակայն տեղերը սահմանափակ են։ Խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/NNyCmrFXJNrfcnut8 Մեկնարկային ցուցադրությանը հաջորդելու են ցուցադրություններ մարզերում։ Առաջիկայում սպասեք մեզ․ Արմավիրում՝ մայիսի 29-ին, ժամը 14:00-ին Հրազդանում՝ մայիսի 30-ին, ժամը 12:00-ին Չարենցավանում՝ մայիսի 30-ին, ժամը 16:00-ին Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ https://forms.gle/NNyCmrFXJNrfcnut8
× Վիշապների պահապանները