RISE Expo Powered by Silicon Mountains 2026

RISE Expo Powered by Silicon Mountains 2026

📅 Ամսաթիվ 2026-06-03
🕐 Ժամ 09:00
📍 Վայր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է RISE Expo Powered by Silicon Mountains երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կանցկացվի 2026թ. հունիսի 3-4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ RISE-ը միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը և նորարարությունը մեկ հարթակում։ Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են հայկական ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքը, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները, գիտական նվաճումները և գաղափարները։ Միջոցառումը նաև նպատակ ունի ամրապնդել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի կերպարը և արագացնել ոլորտի հետագա զարգացումը։ RISE-ի կարգախոսն է «Մենք Ենք Մեր Սարերը՝ վերելք», որը խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական մտքի ուժը, շարունակական զարգացումն ու առաջընթացը։ Միջոցառումը նախատեսված է բոլորի համար, ովքեր ցանկանում են տեսնել և ստեղծել տեխնոլոգիական ապագան։ Գրանցվելու համար՝ https://www.upstart.am Միացի՛ր RISE Expo Powered by Silicon Mountains-ին Մուտքն անճար 2026 թ․ հունիսի 3-4 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
× RISE Expo Powered by Silicon Mountains 2026