Santa City / Սանտա Սիթի

Santa City / Սանտա Սիթի

📅 Ամսաթիվ 2026-01-11
🕐 Ժամ 12:00
📍 Վայր Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
💰 Գին 1500 դր.
Տոնական հրաշքը վերադառնում է… «Շունչ» թատրոնի ամենասպասված հեքիաթը՝ «Սանտա Սիթին», վերադառնում է բեմ՝ դեկտեմբերի 29-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Հունվարի 11-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում ։ Միայն երկու օր՝ լի մոգությամբ ու տոնական տրամադրությամբ Ներկայացում, որը գրավել է ավելի քան 10,000 հանդիսատեսի սրտերը , և այս անգամ հերթը Ձերն է զգալու ամանորյա շունչը՝ Շունչ թատրոնի հետ : Երազե՞լ եք երբևէ հայտնվել իսկական տոնական հեքիաթում Այժմ կարող եք դարձնել ձեր ցանկությունը իրականություն՝ այցելելով Santa City : Այստեղ ձեզ սպասվում է հեքիաթային միջավայր՝ լցված տոնական գույներով , անտառային լույսերով և հիասքանչ դեկորներով ։ Դուք կհանդիպեք Սանտայի հետ հեքիաթի սրտում , կանցկացնեք արկածներով լի օր՝ թե՛ երեխաների , թե՛ մեծերի համար , և կբացահայտեք զվարճանքներ ու անակնկալներ՝ ամեն անկյունում : Հեքիաթը գրվել է ամբողջությամբ 0-ից՝ հատուկ Santa City ներկայացման համար, և «Արտավազդ 2025» մրցանակաբաշխությանը արժանացել է «Լավագույն հագուստների ձևավորում» մրցանակի Երազեք, վայելեք, կախարդվեք Santa City-ում : Եվ հիշեք, ամանորին բոլոր երազանքները կատարվում են : Մինչև 2 տարեկան երեխայի մուտքն անվճար է ծնողի ուղեկցությամբ: Դերերում (ՀՀ վաստակավոր արտիստ) Ռոբերտ Հակոբյան, Սամվել Օհանյան, Արաքսյա Մելիքյան, Թեհմինե Խաչատրյան, Սեյրան Մովսիսյան, Սաշա Սուքիասյան, Արթուր Հարությունյան, Դավիթ Ոսկանյան , Արման Մաթևոսյան Պիեսի հեղինակ և բեմադրիչ Սարգիս Շողունց Բեմանկարիչ Արեգ Միրիջանյան Հագուստների նկարիչ Քնքուշ Մալխասյան Խորեոգրաֆ Արիկ Ասատուրյան Երաժշտական ձևավորող Մարիամ Շահինյան Տոմսերի արժեքը՝ 1500-6000 դրամ Կազմակերպիչ՝ Շունչ թատրոն
× Santa City / Սանտա Սիթի