Ֆարս Մաժոր Blitz

Ֆարս Մաժոր Blitz

📅 Ամսաթիվ 2026-02-17
🕐 Ժամ 19:30
📍 Վայր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
💰 Գին 3000 դր.
Այժմ դուք կարող եք դիտել հանդիսատեսի կողմից արդեն շատ բարձր գնահատված եւ սիրված «ՖԱՐՍ ՄԱԺՈՐ» տրագիկոմեդիան՝ նորացված, թարմացված, հղկված, արագացված եւ այնքան դինամիկ տարբերակով, որ սրան կարելի անվանել «ՖԱՐՍ ՄԱԺՈՐ BLITZ»։ Սա ոչ քաղաքական, երեւակայական, ահավոր ծիծաղելի եւ չափազանց տխուր տրագիկոմեդիա է, իսկ պատմական եւ ժամանակակից կերպարներին մարմնավորում են Գեւորգ Մինասյանը, Իրինա Դանիելյանը, Արման Ղազարյանը, Ավո Խալաթյանը, Սերգեյ Գրիգորյանը, Էդգար Անդրեասյանը եւ Արման Մաթեւոսյանը։ Հեղինակ Վահրամ Սահակյան, բեմադրիչ Արթուր Սահակյան («ԽԱԹԱԲԱԼԱԴԱ»-ի եւ «ՄԵԱ ԿՈՒԼՊԱ»-ի հեղինակներ) Երաժշտությունը Արմեն Մարտիրոսյանի և Վահե Հայրապետյանի Ներկայացումը նվիրվում է Արամայիս Սահակյանի հիշատակին։ Նոր տարբերակն ընթանում է մեկ գործողությամբ, տեւողությունը 90 րոպե (+ -10 րոպե) Բաց մի թողեք այս սքանչելի տրագիկոմեդիան։ Անչափահասների մուտքն արգելված է։ Արժեքը 3000, 4000, 5000, 6000, 7000, 8000, 10.000 եւ 12.000 դրամ Կազմակերպիչ՝ Վահրամ Սահակյան ԱՁ
× Ֆարս Մաժոր Blitz