Կատվի Տունը

Կատվի Տունը

📅 Ամսաթիվ 2026-01-03
🕐 Ժամ 12:00
📍 Վայր Պատանի հանդիսատեսի թատրոն
💰 Գին 1000 դր.
Ամանորը Պատանի Հանդիսատեսի Թատրոնում «ԿԱՏՎԻ ՏՈՒՆԸ» Երաժշտական հեքիաթ Դեկտեմբերի 18-ից… Տիկին Կատուն ապրում է շքեղ տանը, սիրում է խնջույքներ կազմակերպել և ուրախանալ: Նրա անօթևան զարմիկները` փոքրիկ կատուները, նրանից օգնություն են խնդրում, բայց տիկին Կատուն արհամարհում է նրանց և տնից դուրս շպրտում: Մի օր Կատվի տունը վառվում է և նա դառնում է անօթևան: Նա օգնություն է խնդրում իր հարևաններից՝ Հավից, Այծից, Խոզից, բայց բոլորը նրան մերժում են, ինչպես նա էր մերժել փոքրիկ կատուներին: Իսկ թե ով է օգնում տիկին Կատվին, կիմանաք, եթե դիտեք այս հեքիաթ-ներկայացումը: Բեմադրությունը `Հասմիկ Սուվարյանի Բեմանկարչությունը և զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի Երաժշտությունը՝ Նարեկ Կոսմոսի Խորեոգրաֆիան՝ Միլենա Խաչատրյանի Տարիքային սահմանափակումը՝ 2+ Հասցե՝ Մոսկովյան 3 Տոմսերի արժեքը՝ 1000, 2000, 3000 Կազմակերպիչ՝ Պատանի հանդիսատեսի թատրոն
× Կատվի Տունը