Future Skills Ծրագրավորում ամառային ճամբար

Future Skills Ծրագրավորում ամառային ճամբար

📅 Ամսաթիվ 2026-06-29
🕐 Ժամ 12:00
📍 Վայր AITC (Ալեք Մանուկյան 1)
💰 Գին 85000 դր.
“Future Skills” Ծրագրավորում Ամառային ճամբարը 13-17 տարեկանների համար է, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով, ծրագրավորմամբ, AI-ով, ապագայի մասնագիտություններով, բայց դեռ չեն կողմնորոշվել՝ որ ուղղությունն է իրենցը։ Ճամբարը կօգնի մեկ ամռան ընթացքում բացահայտել IT ոլորտի տարբեր կողմերը, փորձել մի քանի պահանջված ուղղություն և հասկանալ՝ որտեղ են մասնակիցների իրական հետաքրքրություններն ու ուժեղ կողմերը։ Մասնակիցներին սպասվում է ինտենսիվ, գործնական և ոգեշնչող 4 շաբաթ, որի ընթացքում նրանք ամեն շաբաթ կբացահայտեն նոր տեխնոլոգիական ուղղություն՝ վեբ ծրագրավորումից մինչև mobile development, game development, robotics և AI։ Դասընթացի ընթացքում դեռահասները կսովորեն ոչ միայն տեսական հիմքերը, այլ նաև կաշխատեն իրական փոքր նախագծերի վրա՝ ստեղծելով իրենց առաջին թվային աշխատանքները։ Իսկ 5-րդ շաբաթը նվիրված է լինելու ապագայի հմտություններին՝ AI Future Week ձևաչափով։ Մասնակիցները կբացահայտեն ժամանակակից և պահանջված AI գործիքները, կսովորեն դրանք օգտագործել դիզայնի և ստեղծագործական աշխատանքի մեջ ու կհասկանան, թե ինչպես կարող է AI-ը դառնալ իրենց գաղափարները զարգացնելու ուժեղ գործիք։ Բոնուս․ յուրաքանչյուր շաբաթ նախատեսված է նաև soft skills-ի դասաժամ, որը կօգնի մասնակիցներին զարգացնել թիմային աշխատանքը, հաղորդակցման հմտությունները, ստեղծագործ մտածողությունն ու ինքնավստահությունը։ Սա պարզապես ամառային ճամբար չէ․ սա հնարավորություն է բացահայտելու սեփական հետաքրքրությունները, ուժեղ կողմերն ու ապագա մասնագիտական ուղղությունը։ Ճամբարի մեկնարկը՝ հունիսի 29 Ճամբարի տևողությունը՝ 5 շաբաթ/ շաբաթական 4 օր (երկուշաբթիից հինգշաբթի 12:00-15:00) Տարիքը՝ 13-17 Տոմսերի արժեքը մինչև մայիսի 31-ը գրանցման դեպքում՝ 76500 դրամ Տոմսերի արժեքը հունիսի 1-ից՝ 85000 դրամ Կազմակերպիչ՝ AITC
× Future Skills Ծրագրավորում ամառային ճամբար