Nostalgy Band  at Takri

Nostalgy Band at Takri

📅 Ամսաթիվ 2026-01-11
🕐 Ժամ 20:00
📍 Վայր «Տակռի» ռեստորան
💰 Գին 3000 դր.
Հունվարի 11-ին, գեղեցիկ երաժշտական ճանապարհորդություն դեպի հին ու բարի ժամանակներ!!! Nostalgy Band-ը կներկայանա հրաշալի մի ծրագրով` 60-80 ական թվականների տրամադրությունն ու մթնոլորտը փոխանցելով հանդիսատեսին։ Ծրագրում տեղ են գտել երևանյան, հայկական-կոմպոզիտորական, Արևելահայկական և Արևմտահայկական ռետրո երգ-երաժշտության ամենաճանաչված և սիրված ստեղծագործությունները. Գեորգի Մինասյան, Արտաշես Ավետյան և Լոլա Խոմյանց, Ռայիսա Մկրտչյան, Հարութ Փամբուկչյան, Ադիս Հարմանդյան, Արա Քեքեջյան...Եվ սա դեռ ամբողջական ցանկը չէ՜ այն սիրված կատարողների, ում երգացանկի լավագույն գործերով, աշնանային այս երեկոն, ջերմացնելու է Nostalgy Band-ը։ Ուրեմն` բաց մի՜ թողեք այս օրն անմոռանալի դարձնելու Ձեր հնարավորությունը և իմաստավորեք Ձեր ժամանցը ընտանեկան ու քաղաքակիրթ մի վայրում, որտեղ մի՜շտ սիրով սպասում են Ձեզ... ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! Ներքևի հարթակի ձախակողմյան հատվածից բեմը տեսանելի չէ։ Տոմսերը վաճառվում են բացառապես ըստ սեղաններին նշված քանակների: Տեղեկացնում ենք, որ համերգին նախորդող 2 օրերի ընթացքում տոմսերի վերադարձ չի’ իրականացվում: Սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Տղամարդկանց մուտքը շորտերով արգելվում է։ Տոմսերի արժեքը՝ 3,000 - 5,000 դրամ Կազմակերպիչ՝ Կամբիս ՍՊԸ
× Nostalgy Band  at Takri