Ֆեստիվառ / Festivar
📅 Ամսաթիվ
2026-07-18
🕐 Ժամ
19:30
📍 Վայր
Թալին
«Ֆեստիվառը» գալիս է Թալին։
Հուլիսի 18-ին՝ 19:30-ին, Թալինի հրապարակը կլցվի ամառային գունեղ տրամադրությամբ։
Մեծ համերգ, որի ընթացքում հնչելու են ժողովրդական սիրելի երգեր ու ազգային ռիթմիկ պարեղանակներ։ Լավագույն կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ
Սոնա Ռուբենյանը
Սևակ Ամրոյանը
Արփին
Մոնիկա Նազարյանը
Մավր Մկրտչյանը
Գուրգեն Դաբաղյանը
Համերգին մասնակցում է նաև «Ակունք» պետական ազգագրական համույթը։
Ֆեստիվառյան առաջին օրը սպասվածի պես լինելու է հիշարժան ու լի ամառային բարձր տրամադրությամբ։
Մինչև մեծ համերգը`ժամը 12։00-ից
տեղական արտադրանքի տոնավաճառ
այցելելություն Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր
ժողովրդական երգերի համերգ Արագածոտնի մարզի արտիստների մասնակցությամբ
Մուտքն ազատ է։
Արի՛ Ֆեստիվառ, միացի՛ր ամառվա ամենասպասված երաժշտական տոնին։
«Ֆեստիվառը» իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։