Թմկաբերդի առումը

Թմկաբերդի առումը

📅 Ամսաթիվ 2026-01-24
🕐 Ժամ 17:00
📍 Վայր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
💰 Գին 2000 դր.
ՄԵԾ պրեմիերա «Շունչ» թատրոնում! Հովհաննես Թումանյանի անմահ «Թմկաբերդի առումը» ստեղծագործությունը կենդանանում է բեմում՝ բացահայտելով մեր ազգային ոգին ու անկոտրում կամքը Սա մեզ համար պարզապես ներկայացում չէ․ սա մեր արմատներին վերադառնալու, մեր պատմության հերոսական էջերը նոր սերունդներին փոխանցելու ազնիվ ձգտումն է։ Ներկայացումը նախատեսված է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Բաց մի թողե՜ք ներկա գտնվելու այս բացառիկ ներկայացմանը, որը դուք երկար եք հիշելու։ Սա ոչ միայն թատերական իրադարձություն է, այլ մեծ տոն՝ նվիրում մեր պատմությանը և հայրենիքին։ Բեմադրիչ, բեմանկարիչ և զգեստների հեղինակ ՝ Սարգիս Շողունց Խորեոգրաֆ՝ Անդրանիկ Միքայելյան Դերերում՝ Սիրանուշ Լազյան Սաշա Սուքիասյան Արաքսյա Մելիքյան Սեյրան Մովսիսյան Սամվել Օհանյան Խաչիկ Գեվորգյան, Հայկ Բադալյան, Ալեն Կնյազյան, Գագիկ Մարգարյան, Գուրգեն Զաքարյան , Դավիթ Ոսկանյան, Նորայր Ավագյան, Պարույր Պետրոսյան, Աշոտ Ղազարյան Պաստառի լուսանկար և գրաֆիկական դիզայն ՝Արվին Քոչարյան Տնօրեն՝ Սամվել Դանիելյան Պրոդյուսեր՝ Սեյրան Մովսիսյան Տոմսերի արժեքը ՝ 2000-6000 դրամ 3 տարեկանից սկսած տոմս է հասնում Կազմակերպիչ՝ «Շունչ» թատրոն
× Թմկաբերդի առումը