Ձնեմարդ Օլիվերը/ Bebook շարժական թատրոն

Ձնեմարդ Օլիվերը/ Bebook շարժական թատրոն

📅 Ամսաթիվ 2026-01-10
🕐 Ժամ 12:00
📍 Վայր Bebook շարժական թատրոն
💰 Գին 3000 դր.
ՁՆԵՄԱՐԴ ՕԼԻՎԵՐԸ տիկնիկային ինտերակտիվ ներկայացում Ձնեմարդ Օլիվերը հոգնել է անշարժ կանգնելուց և ցանկանում է տեսնել ու ճանաչել աշխարհը, բացի այդ՝ վերջապես իմանալ, թե ինչպես են տոնում Ամանորը: Եվ ահա՝ փոքրիկ ձնեմարդը մեկնում է մեծ ճանապարհորդության: Իսկ ինչպիսի՞ն կլինի նրա ճանապարհը. վտանգներո՞վ, թե զվարճություններով լի: Այս ամենը կբացահայտենք միասին՝ ԲԵԲՈՒԿԻ ամանորյա գունեղ ու զվարճալի տիկնիկային ներկայացման ընթացքում։ Ներկայացումը նախատեսված է 3-9 տարեկան երեխաների համար։ Մինչև 2 տարեկան երեխայի մուտքը մեծահասակի հետ՝ 1 տոմսով։ Տևողությունը՝ 40 րոպե։ Հասցե՝ ԲԵԲՈՒԿ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ / Աբովյան 41/4/։ Արժեքում ներառված է նաև ամանորյա համեղ հյուրասիրություն։ Տոմսերի արժեքը՝ 3000 դրամ /մուտքը տոմսով է նաև մեծահասակների համար/։ Կազմակերպիչ՝ Բեբուկ թատրոն
× Ձնեմարդ Օլիվերը/ Bebook շարժական թատրոն