Մշակութային ճամփորդություն դեպի Դիլիջան

Մշակութային ճամփորդություն դեպի Դիլիջան

📅 Ամսաթիվ 2026-09-05
🕐 Ժամ 09:00
📍 Վայր Դիլիջան Դարավանդ
💰 Գին 15000 դր.
Գնում ենք բացահայտելու Դիլիջանի մշակութային հարստությունը: Այցելելու ենք` ▫️Դիլիջանի Ժողովրդական արվեստների թանգարան ▫️Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահ ▫️Արհեստների և արվեստների համահայկական 15-րդ ավանդական փառատոն Թանգարաններում ունենալու ենք պրոֆեսիոնալ էքսկուրդիա՝ ծանոթանալով մեր ժողովրդական արվեստի բացառիկ նմուշներին և հայ մեծանուն նկարիչների աշխատանքներն ամփոփող շքեղ հավաքածուին: Իսկ փառատոնի շրջանակում տեսնելու ենք Հայաստանի բոլոր մարզերի հայ ստեղծագործողների աշխատանքները՝ միաժամանակ մասնակցելով Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքների ավանդական ու տեղական խոհանոցների համեղ ուտեստների համտեսներին և ազգային երգ ու պարի համերգային ծրագրին: Մասնակցության վճարը՝ 15.000 ՀՀ դրամ Ներառում է՝ Տրանսպորտի ծառայություն Թանգարանների մուտքավճարները, էքսկուրսավարների ծառայությունները Շարժվում ենք ժամը 9:00` Մատենադարանի մոտից: Կազմակերպիչ՝ Սուսաննա Մակունց ԱՁ
× Մշակութային ճամփորդություն դեպի Դիլիջան