Բարկանու՞մ ես

Բարկանու՞մ ես

📅 Ամսաթիվ 2026-10-17
🕐 Ժամ 13:00
📍 Վայր Համազգային Պետական Թատրոն
💰 Գին 1000 դր.
Հովհաննես Թումանյան/Հանս Քրիստիան Անդերսեն «Բարկանու՞մ ես» Դերերում՝ Տաթևիկ Ղազարյան Գագիկ Մադոյան Սերգեյ Թովմասյան Անդրանիկ Էթեմեզյան Հարություն Սարգսյան Հայկ Պետրոսյան «Բարկանու՞մ ես» ներկայացումը ողջ ընտանիքի համար է: Ամեն տարիքի հանդիսատես կգտնի իրեն հետաքրքրողն ու զվարճալին: Ներկայացումը 2 գործողությամբ է: Առաջին գործողությունը Հովհաննես Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթն է, երկրորդը՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Ծերուկն իր գործը գիտի»: Մեկ ներկայացման մեջ երկու հեքիաթ, որոնց միավորում է թեման՝ ԲԱՐԿԱՆԱԼԸ: Բարկանալ, թե՞ չբարկանալ- այս է խնդիրը: Չ՞է որ բարկացողը շատ բան է կորցնելու... Հովհաննես Թումանյան ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ Ամեն նոր ծառայի առաջ տերը պայման է դնում. «Կծառայես մինչև կկվի ձեն ածելը: Բայց եթե այդ ընթացքում դու բարկանաս, 1000 մանեթ տուգանք կտաս, թե ես բարկանամ, ես կտամ»: Հետո, համբերությունից հանելով խեղճ ծառաներին, հասցնում է բարկության և հարստություն դիզում: Ու էդպես շարունակ... մինչև գալիս է էն ծառան, ով գիտի ինչպես սրա հախից գալ: Դե հիմա տեսնենք՝ ով կբարկանա... Հանս Քրիստիան Անդերսեն ԾԵՐՈՒԿՆ ԻՐ ԳՈՐԾԸ ԳԻՏԻ Ծերուկն իրենց ապրուստի միակ միջոցը՝ ձին, տանում է շուկա ու անմիտ փոխանակում անում` առաջնորդվելով իր պառավին ուրախացնելու երազանքով։ Ականատեսները գրազ են գալիս` համոզված, որ պառավը սարսափելի կբարկանա, նույնիսկ կքոթակի ծերուկին, իսկ եթե այդպես չեղավ, կտան մի պարկ ոսկի։ Իսկ ծերուկը վստահ է, որ կինը կհամբուրի և կասի՝ ինչ էլ ծերուկս անի, ամեն ինչ ճիշտ է: Եվ ահա տանը ծերուկին անհամբեր սպասող անտեղյակ պառավի ձեռքերում է իրենց ճակատագիրը՝ կբարկանա՞ արդյոք, թե՝ ոչ… Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի Ձևավորումը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի Կոմպոզիտոր՝ Արմեն Շահինյան Երգերի բառերը՝ Սերգեյ Թովմասյանի HAMAZGAYIN BAND-ի նվագակցությամբ «Արտավազդ» 2025թ «Տարվա լավագույն մանկական ներկայացում» «Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Արմեն Շահինյան Փառատոներ՝ X Միջազգային փառատոն «Свидания на Театральной. Семья» /Ռյազան, Ռուսաստան/ 2025 «Լավագույն դերասանական զույգ» անվանակարգում մրցանակի են արժանացել Տաթև Ղազարյանը և Գագիկ Մադոյանը Ժանր՝ ընտանեկան Տևողություն՝ 55ր + 35ր Տարիք՝ 3+ Տոմսերի արժեքը՝ 1000 - 3000 դրամ Կազմակերպիչ՝ «Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոն» ՊՈԱԿ
× Բարկանու՞մ ես