Խխունջ Հենրին

Խխունջ Հենրին

📅 Ամսաթիվ 2026-11-01
🕐 Ժամ 11:00
📍 Վայր The Loft
💰 Գին 3000 դր.
Նոյեմբերի 1-ին, ժամը՝ 11:00 Խխունջ Հենրիի կրկեսը (հեղինակ՝ Կատարինա Մացուրովա) Ինտերակտիվ տիկնիկային ներկայացում Սիրելի՜ մայրիկներ, իսկ գիտեի՞ք, որ ձեր տանը հրաշագործ է մեծանում։ Վստահ ենք, որ գիտեիք։ Մեր խխունջ Հենրին հրավիրում է ձեր հրաշագործին իր կրկեսում աշխատելու։ Աշխատանքի կընդունվեն նրանք, ովքեր կօգնեն Հենրիին մարզվել և բարձրանալ այգու ամենամեծ ծաղկի գագաթը։ Անհրաժեշտ է ձեռք բերել ներկայացման տոմսերը և բարձր տրամադրությամբ ներկայանալ։ Կախարդական փայտիկը, Հրաշագործի թիկնոցն ու գլխարկը կտրամադրի Խաղարանը։ Ներկայացման ավարտին բոլոր երեխաները կստանան փայտե խխունջներ, կգունավորեն և միասին կգնան տուն։ Տարիքը՝ 3+ Տևողությունը՝ 45 րոպե Վայրը՝ Լոֆթ, Մոսկովյան 3 Տոմսի արժեքը՝ 3000 դրամ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար Կազմակերպիչ՝ Գոհար Առաքելյան Ա/Ձ
× Խխունջ Հենրին