Այս կանաչ, կարմիր աշխարհը

Այս կանաչ, կարմիր աշխարհը

📅 Ամսաթիվ 2026-03-07
🕐 Ժամ 19:30
📍 Վայր Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն
💰 Գին 3000 դր.
«Այս կանաչ, կարմիր աշխարհը» Հրանտ Մաթևոսյան 16+ Դրամա մեկ գործողությամբ Տևողությունը՝ 1 ժամ «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ներկայացումը Սոնայի ու Դիլանի ողբերգական սիրո պատմությունն է։ Դիլանը կրում է իր հիշողությունները՝ անընդհատ վերապրելով դրանք մտքում, փորձելով հասկանալ, գտնել, վերադառնալ։ Անիրական մի փորձի մեջ՝ փոխելու այն, ինչ արդեն անցել է, մեր առաջ բացվում է փխրուն, միայնակ, վիրավորված սիրտը։ Հիշողությունների խաչմերուկում բացվում են սերն ու տառապանքը, բնության լռուն գեղեցկությունն ու նրա անողոք դաժանությունը, կյանքի անկասելի հոսքը։ Այս ներկայացումը հրավիրում է խորհելու ճակատագրի, պատասխանատվության, պատրանքների և իրականության չհատվող զուգահեռների մասին: Բեմադրություն և բեմանկարչություն՝ Տաթևիկ Մելքոնյան Դերերում՝ Գարիկ Առաքելյան, Զոի Սահակյան, Աննա Պետրոսյան, Հասմիկ Գյոկչյան, Լուսինե Հայրապետյան, Վազգեն Մկրտչյան Զգեստների և պաստառի ձևավորում՝ Իվանա Կրչադինաց Պլաստիկ լուծումներ՝ Հայարփի Զուռնաչյան Ներկայացման մեջ հնչում է՝ Տիգրան Համասյանի երաժշտությունը Հատուկ շնորհակալություն Երևանի քաղաքապետարանին՝ հովհանավորության և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար; Տոմսերի արժեքը՝ 4000, 5000, 6000 դրամ: Կազմակերպիչ՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն ՀՈԱԿ Հասցեն Խորենացի 18
× Այս կանաչ, կարմիր աշխարհը