Շնորհավորական բացիկների ստեղծման աշխատարան
📅 Ամսաթիվ
2026-03-10
🕐 Ժամ
10:00
📍 Վայր
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
💰 Գին
5000 դր.
Ի՞նչը կարող է դառնալ լավագույն շնորհավորանք թանկ մարդու համար, եթե ոչ սեփական ձեռքերով պատրաստված բացիկը, այն էլ` ավանդական գեղարվեստական տեխնիկայով։
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՑԻԿՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՐԱՆ` «ՆԱՄԱԿ ՄԱՅՐԻԿԻՍ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
ՄԱՐՏԻ 10 - ԱՊՐԻԼԻ 7
Մարմարե թղթի արհեստն ավանդական գեղարվեստական տեխնիկա է, որտեղ հատուկ հեղուկի մակերեսին ստեղծված յուրօրինակ նախշը տեղափոխվում է թղթի վրա։ Այն կիրառվել է նաև հայկական կազմարարության մեջ։
ԳԱԹ-ում դուք կծանոթանաք այս եզակի արհեստի համառոտ պատմությանը (իսկ իրականում այն շա՜տ երկար պատմություն ունի)։ Այնուհետև մասնագետները կցուցադրեն մարմարե թղթի պատրաստման եղանակները, նախշեր ստեղծելու տարբեր տեխնիկաներ։ Ավարտին կստեղծեք ձեր սեփական յուրօրինակ բացիկը, որը կարող եք ուղարկել մայրիկներին կամ սիրելի մարդկանց։
Տարիքային սահմանափակում չկա
Մասնակցության արժեքը` 5000 դրամ
_
Երևան, Արամի 1
#ԳԱԹ #ԿրթականԾրագիր #ՆամակՄայրիկիս #բացիկ #աշխատարան #արիԳԱԹ #արի_թանգարան
Կազմակերպիչ՝ Ե Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարան